loader
Instagram-ը գեոլոկացիոն սահմանափակումներ և հեշտեգերի համար առանձին էջ է թեստավորում

Instagram-ը գեոլոկացիոն սահմանափակումներ և հեշտեգերի համար առանձին էջ է թեստավորում

Instagram սոցցանցը օգտատերերին թույլ կտա որոշել, թե որ երկրներում է տեսանելի լինելու նրանց կոնտենտը: Փոփոխությունները դիպչելու են բրենդերին, որոնք կկարողանան սահմանափակել տարբեր աուդիտորիաների համար փոսթերի տեսանելիությունը: Այս ամենը նրանց հնարավորություն կտա յուրաքանչյուր կոնկրետ երկրի համար առանձին կոնտենտ ստեղծել:

Հիշեցնենք, որ Twitter-ի և Facebook-ի պես այլ սոցցանցերը տարբեր երկրներում օգտատերերի կոնտենտի տեսանելության սահմանափակումներ են տրամադրում: Instagram-ը նաև թեստավորում է ևս մեկ ֆունկցիա, որը թույլ է տալիս հեշտեգը ամրացնել անմիջապես վիդեոյին, այլ ոչ թե նրա նկարագրությանը: Այսինքն, հեշտեգերն արտացոլվելու են առանձին էջանշում, ինչպես YouTube պլատֆորմում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս