loader
Mail.Ru Group-ը հանդես է եկել լայքերի և ռեփոսթերի համար «անարդար դատապարտվածների» ազատության համար

Mail.Ru Group-ը հանդես է եկել լայքերի և ռեփոսթերի համար «անարդար դատապարտվածների» ազատության համար

Mail.Ru Group-ը հանդես է եկել հանուն սոցցանցերի օգտատերերի հանդեպ օրենսդրության լիբերալիզացման և իրավապահ գործունեության պրակտիկայի ազատականացման: Ընկերության կարծիքով, տեղեկատվությամբ կիսվելու հնարավորությունը սոցցանցերի ամենամեծ արժեքն է, իսկ լայքերի և ռեփոսթերի համար «անարդար դատապարտվածները» ռուսաստանցիները պետք է ազատ արձակվեն:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր երկրի բազմաթիվ մարզերում պոպուլյար դառնում սոցցանցերում օգտատերերի ռեփոսթերի և լայքերի համար քրգործերի հաուցման պրակտիկան: Հաճախ, իրավապահ մարմինների գործողությունները ակնհայտ չեն համապատասխանում պոտենցիալ վտանգին, իսկ ժապավենի մեկնաբանություններում կամ մեմերի հանդեպ նրանց ռեակցիան ոչ մոտիվացված կոշտ է լինում»,- հայտնվում է ընկերության պորտալում:

Ավելի վաղ, լայքերի և փոսթերի հանդեպ դեկրիմինալիզացիայի հոդվածի մասին առաջարկներով հանդես են եկել պետդումայի պատգամավորներ Սերգեյ Շարգունովն ու Ալեքսեյ Ժուրավլեվը՝ 2 օրինագծեր առաջարկելով, որոնք համացանցում ատելություն, թշնամություն կամ մարդու արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունների տարածման համար պատասխանատվությունը Քրեական օրենսգրքից տեղափոխում էին դեպի Վարչական իրավախախտումների օրենսգիրք: Կառավարությունը մերժել է պատգամավորների մտահղացումը:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս