loader
Մոսկվայի գլխավոր դատախազությունը իրենից հանել է Telegram-ի «որսի» ժամանակ IP-հասցեների արգելափակման համար պատասխանատվությունը

Մոսկվայի գլխավոր դատախազությունը իրենից հանել է Telegram-ի «որսի» ժամանակ IP-հասցեների արգելափակման համար պատասխանատվությունը

Գլխավոր դատախազությունը իրենից հանել է դեպի Telegram մեսենջերի մուտքի սահմանափակման ընթացքում IP-հասցեների արգելափակման պատասխանատվությունը: Այսպես կառույցը պատասխանել է «Роскомнадзор»-ին և Գլխավոր դատախազությանն ուղղված «Живая фотография» ՍՊԸ-ի հայցին: Ընդդեմ այս կազմակերպությունների Posters & Legends կայքի ղեկավարի կողմից հայցն այժմ դիտարկում է Մոսկվայի Տանասկի դատարանը. սերվիսն արգելափակվել էր ապրիլի 16-ին, թեպետ հայցադիմումի մեջ պահանջում խոսքը գնում է միայն մեսենջերի Ռուսաստանում արգելված սիրիական գործունեությունը պրոպագանդող աքաունթների մուտքի սահմանափակման և արգելափակումները շրջանցող 4 սերվիսների մասին:

Պահանջի մեջ նշվում է պայման այն մասին, որ դեպի այլ սերվիսներ այդ տվյալների պատճենման ժամանակ նրանք նույնպես կարող են արգելափակվել: Ըստ դատախազության ներկայացուցիչների, կառույցը չի կարող հայցադիմումի պատասխանող լինել, քանզի Posters & Legends-ի IP-հասցեները պահանջի մեջ նշված չեն եղել: Սերվիսի իրավաբան Դանիլ Բուխարինի խոսքերով, «Роскомнадзор»-ը չարաշահել է իր պարտականությունները. ըստ օրենքի, այն չի կարող ինքնուրույն հետազոտել կոնտենտը և ցանցային նոր հասցեները ներառել արգելվածների ռեեստրում:

«Роскомсвобода»-ի իրավաբան Սարգիս Դարբինյանը նշել է, որ ըստ դատարանի արաշման, արգելափակման դեպքում «Роскомнадзор»-ը պրոցեդուրայի մեկնարկի մասին պետք է զգուշացնի կայքի ղեկավարին, իսկ Գլխավոր դատախազության պահանջի կատարման ժամանակ, «Роскомндазор»-ը կարող է, առանց նախազգուշացման, սահմանափակի դեպի սերվիսներ մուտքը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս