loader
Snapchat-ը 2018 թվականի երկրորդ եռամսյակում 3 մլն օգտատեր է կորցրել

Snapchat-ը 2018 թվականի երկրորդ եռամսյակում 3 մլն օգտատեր է կորցրել

Snapchat հավելվածի սեփականատեր Snap ընկերությունը հրապարակել է 2018 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների հաշվետվությունը. սերվիսի ամենօրյա ակտիվ օգտատերերի քանակը 191 մլն-ից կրճատվել և հասել է 188 մլն-ի: Սա Snapchat-ի ողջ պատմության մեջ նախորդ եռամսյակի հետ համեմատած աուդիտորիայի կրճատման հետ կապված առաջին անկումն է: Snap-ի եկամուտը, համեմատած 2017 թվականի այս ժամանակահատվածի հետ, աճել է 44%-ով և հասել է 262 մլն դոլարի: Սակայն, հավելվածը շարունակում է կորստով աշխատել, որը 353 մլն դոլար է կազմել և, անցած տարվա արդյունքների հետ համեմատած, նվազել է 20%-ով:

Միաժամանակ, ընկերությունը կարողացել է սաուդյան արքայազն Ալ-Վիդ-Թալայի կողմից 250 մլն դոլարի ներդրում գրավել, որի դիմաց նա Snap-ում 2,3%-ի չափով բաժին է ստացել: Ընկերությունն աուդիտորիայի կրճատումը կապում է սերվիսի անհաջող ռեդիզայնի հետ, որը դուր չի եկել օգտատերերին: Snap-ի ղեկավար Էվան Շպիգելի խոսքերով, այս տարվա առաջին եռամսյակում եկամտի անբավարար աճը, նույնպես, կապված էր դիզայնի հետ՝ նեգատիվ ռեակցիաների պատճառով, գովազդատուները սկսել են ավելի զգույշ պահել իրենց: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս