loader
Top Picks. Tinder-ում պոտենցիալ մեթչերի պրեմիում-ընտրանիներ են հայտնվել

Top Picks. Tinder-ում պոտենցիալ մեթչերի պրեմիում-ընտրանիներ են հայտնվել

Tinder դեյթինգ-սերվիսը անոնսավորել է «Top Picks» («Թոփ պրոֆայլներ») պրեմիում-ֆունկցիան, որի օգնությամբ Tinder Gold-օգտատերերը կկարողանան ամեն օր իրենց պոտենցիալ մեթչերի (երկրպագուների) անհատական ընտրանի ստանալ: Ֆունկցիայի թեստավորումն անցել է ամռանը, իսկ այժմ այն հասանելի է iOS և Android պլատֆորմներում: Թոփ-պրոֆայլների անձնական ընտրանին տեսնելու համար, անհրաժեշտ է սեղմել էկրանի վերին հատվածի որոնման տողում գտնվող ադամանդին:

Ընտրանուց որևէ մեկին աջ սվայփելու կամ անձին սուպեր-լայք դնելու համար, անհրաժեշտ է սեփական պրոֆայլը միացնել Tinder Gold-ին: Անհրաժեշտ է արձագանքել 24 ժամվա ընթացքում, քանզի ընտրանին ամեն օգտատիրոջ համար թարմացվում է ամեն օր:

Ընտրանին կազմվում է այնպիսի կրիտերիաներով, ինչպիսիք են աշխատավայրը, կրթությունը, հոբին և այլ բնութագրությունները, որոնք նշված են պոտենցիալ մեթչի պրոֆայլում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս