loader
Twitter-ից կարող է անհետանա «հավանել» կոճակը

Twitter-ից կարող է անհետանա «հավանել» կոճակը

Twitter-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեէ Դորսին հայտնել է մոտ ապագայում սոցցանցում «հավանել» կոճակից հրաժարվելու մտադրության մասին: Այսպես սերվիսի թիմը նախատեսում է բարձրացնել հաղորդակցման որակը և օգտատերերի միջև դսկուսիաներն ավելի «առողջ» դարձնել:

The Daily Mail-ը նշում է, որ սրտաձև «հավանել» կոճակը Twitter-ում հայտնվել է 2015 թվականին և փոխարինել է աստղաձև «ընտրված» կոճակը, որի օգնությամբ սոցցանցի օգտատերերը կարող էին էջանշել հետաքրքիր հրապարակումները և դրանք կարդալ ցանկացած հարմար պահին: Այս տարվա մարտ ամսին Twitter-ը «էջանիշ» նմանատիպ ֆունկցիա է ավելացրել:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս