loader
«ВКонтакте»-ն բջջային հավելվածի համար նոր թեմա է թողարկել

«ВКонтакте»-ն բջջային հավելվածի համար նոր թեմա է թողարկել

«ВКонтакте» սոցցանցն իր բջջային հավելվածի համար նոր «սև» թեմա է թողարկել: Թարմացումը օգտատերերին պետք է օգնի պաշտպանի տեսողությունը մութ տարածքներում:

«Հավելվածի ստանդարտ տարբերակում ավելի քան 200 տարբեր գույներ են օգտագործվում, որոնք մուգ թեմա ստեղծելու համար անհրաժետ էր միավորել ընդհանուր պալիտրայի: Մենք հատուկ ալգորիթմ ենք գրել՝ այն մշակման և դիզայնի թիմերին օգնել է հետազոտել հավելվածի բոլոր էլեմենտները և նրանցից յուրաքանչյուրի համար կոնտրաստի, պարզության և հագեցվածության հարմարավետ մակարդակով մուգ երանգներ ընտրել: Դա զգալիորեն արագացրել է ախատանքը: Ընդհանուր առմամբ, մուգ թեմա ստեղծելու համար մենք ավելի քան 300 էկրաններ և 2,000 տարբեր ֆայլեր ենք վերամշակել»,- պատմել է «Вконтакте»-ի iOS-մշակող Անտոն Սպիվակը:

Նորույթը արդեն հայտնվել է iOS-ի համար հավելվածում, իսկ Android-ի համար՝ մոտ ապագայում: Նոր թեման տեղադրելու համար, հավելվածի կարգավորումներում անհրաժեշտ է ընտրել «Արտաքին տեսք» մենյուն: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս