loader
VKontakte-ն ներկայացրել է VK Music-ի եւ Boom-ի թարմացումները

VKontakte-ն ներկայացրել է VK Music-ի եւ Boom-ի թարմացումները

VKontakte սոցցանցը թողարկել է VK Music երաժշտական սերվիսի եւ Boom հավելվածի թարմացումները: Կատարելագործվել է որոնման ֆունկցիան. այժմ Boom-ի և VK Music-ի օգտատերերը կարող են որոնել ոչ միայն երկերի և կատարողների անունները, այլ նաև պաշտոնական ալբոմները: Սերվիսներում նաև պոպուլյար թրեքերով, նոր ռելիզներով և ալբոմների ցուցակներով երաժիշտների քարտեր են հայտնվել, որոնցից կարելի է անցնել անմիջապես արտիստի կամ խմբի պաշտոնական խումբ:

«Շատերի համար Vkontakte-ն սիրելի երգերը լսելու գլխավոր հարթակ է: Պրակտիկորեն, բոլոր երաժիշտները, որոնք գլխավորում են հիթ-շքերթներն ու խոշոր փառատոնների հեդլայններ են դառնում, գործունեությունն առաջ են տանում VK-ում: Մենք շարունակում ենք մեր երաժշտական սերվիսի և երաշխիքների ալգորիթմերի զարգացումը, որպեսզի ավելի ակտիվ ծանոթացնենք VK-ի բազմամիլիոն աուդիտորիային նոր տաղանդավոր արտիստների հետ», - պատմել է VK Music-ի զարգացման ղեկավար Ռոման Բոգաուտովը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս