loader
VKontakte-ում փոդքասթերի պլատֆորմ է հայտնվել

VKontakte-ում փոդքասթերի պլատֆորմ է հայտնվել

Vkontakte-ն փոդքասթերի սեփական պլատֆորմ է թողարկել, որում մոտ 100 համայնքներ նոր ձևաչափով կարող են աուդիոներ հրապարակել: Պլատֆորմին միանալաու համար, հեղինակները պետք է դիմում ուղարկել: Փոդքասթերը հրապարակվում են համայնքների համանուն բաժնում: Երբ խումբը կամ հանրային էջը փոդքասթ է հրապարակում, ապա հետևորդները այդ մասին ծանուցում կստանան:

Օգտատերերը կարող են փոդքասթերը լսել ֆոhային ռեժիմով, առանց ժամանակային սահմանափակման և ցանկացած սարքի վրա, ինչպես նաև էջանիշների մեջ թողարկումներ ավելացնել, փոփոխել վերարտադրման արագությունը և հետաքրքիր թողարկումների հղումներով կիսվել ընկերների հետ: Եթե ունկնդիրը որոշի դադար տալ կամ լսումը շարունակել  այլ սարքով, ապա համակարգը կհիշի, թե որ պահին է կանգ առել:

Փոդքասթերներին հասանելի է ոչ միայն ունկնդրի ռեակցիան, այլ նաև մանրամասն վիճակագրությունը. որքան օգտատեր է միացրել թողարկումը, որքան երկար են լսել, որքան մարդ է փոդքասթն իր էջանիշում ավելացրել, ինչպիսի սարքեր են օգտագործում ունկնդիրները: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս