loader
Yoox-ն իր օնլայն-խանութի համար վիրտուալ կոնսուլտանտ-ավատար է ստեղծել

Yoox-ն իր օնլայն-խանութի համար վիրտուալ կոնսուլտանտ-ավատար է ստեղծել

Yoox օնլայն-ռիթեյլերը Yooxmirror նոր շոփինգ-ֆունկցիա է ներկայացրել, որի օգնությամբ հաճախորդները կարող են արագ ու հստակ ընտրել համապատասխան կերպարները: Հատուկ այս ամենի համար, ընկերությունը Դեյզի անունով ավատար է մշակել՝ օնլայն-կոնսուլտանտ, որը փորձելու է հագուստը և օգտատերերին օգնելու է նոր սերվիսի ճանաչման գործում, ինչպես նաև վարելու է Yoox-ի Instagram-աքաունթը:

«Գրեթե 20 տարի է, ինչ Yoox-ը դուրս է գալիս սովորականի սահմաններից: Աուդիտորիա ներգրավելու համար, մենք միշտ յուրահատուկ ենք օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաները: Yooxmirror-ն օգտատերերին օնլայն-շոփինգի նոր, հետաքրքիր փորձ է առաջարկում»,- պատմել է Yoox Net-A-Porter Group-ի հիմնադիր և ղեկավար Ֆեդերիկո Մարկետին:

«Yooxmirror-ի ստեղծումը մեզ համար շատ կարևոր քայլ է, չէ որ մենք մեր հաճախորդներին ինչ-որ անհատականացրած, Yoox-ի մեր ընտրանու ուսումնասիրության նոր տարբերակ ենք առաջարկում: Մենքմեծ հույսեր ենք կապում մեր գյուտի հետ՝ ավատար Դեյզիի, քանի որ նա դառնալու է Yoox-ի դեմքը և թույլ կտա մեզ ուղիղ կապ հաստատել բաժանորդների և գնորդների հետ»,- ավելացրել է ռիթեյլերի տնօրեն պաոլո Մաշոն:

Վիրտուալ իրականության տեխնոլոգիան օգտատիրոջ կողմից ընտրված հոգուստը «հագցնելու» է 3D-մոդելին և ցուցադրելու է այն, թե ինչպիսի տեսք այն կունենա դեկորացիաների ֆոնին (սրճարանի ինտերիերում կամ հայտնի տեսարժան վայրերում):

Նոր ֆունկցիան ամեն շաբաթ Yoox-ի օգտատերերին 250 նոր ապրանք է ներկայացնելու. գնումը կատարելուց առաջ, յուրաքանչյուրը կարող է իր ընտրությամբ կիսվել instagram-ում և տեսնել ընկերների կարծիքը կամ հագուստն ավելացնել Yoox DeamBox վիշ-լիստի մեջ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս