loader
12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները վերսկսվել են

12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 09:15-ին, որոնողական աշխատանքները վերսկսվել են (16 փրկարար): Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ժամը 17:40-ին մթության պատճառով փրկարարների կողմից իրականացվող փրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Փրկարարները որոնողական աշխատանքներն իրականացրել են 3 ուղղություններով:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության ՄՎ-ից 300 աշխատակից, 300 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 09:15-ին, որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Ժամը 14:00-ի դրությամբ Վանաձորի հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևմտյան հատվածներում իրականացվում են որոնողական աշխատանքներ: Աշխատանքներում ներգրավված են ոստիկանության մարզային վարչության 200 աշխատակից, 30 փրկարար, 350 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Որոնողական աշխատանքներն իրականացվել են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում և նախկին քիմիական գործարանի տարածքում: Աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության մարզային վարչության 16 աշխատակից և կորած քաղաքացու հարազատները:

Ժամը 18:00-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս