loader
ԱԱԾ-ն մոտ 10 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ԱԱԾ-ն մոտ 10 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ որդու հետ:

Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: 

ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին:

Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9527 540 դրամ: Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս