loader
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացում Միհրան Պողոսյանի առանձնատանը

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացում Միհրան Պողոսյանի առանձնատանը

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացում Միհրան Պողոսյանի նախկին գրասենյակում: Այս մասին հայտարարույթուն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը։

«Սույն հաղորդագրությամբ հայտնում ենք, որ քիչ առաջ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։

Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։ 

Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը։ 

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն»,- նշված է Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս