loader
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացվել է Ջրօրհնեքի արարողությունը

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացվել է Ջրօրհնեքի արարողությունը

Հունվարի 10-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացվեց Ջրօրհնեքի արարողությունը, որը հիշատակում է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտությունը: 

Հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը հիմնարկի կրոնական անկյունում հատուկ աղոթքներով և շարականների երգեցողությամբ օրհնեց ջուրը Սուրբ Խաչով, Սուրբ Ավետարանով և Սրբալույս Մյուռոնով: Արարողությունից հետո սրբագործված ջուրը, որպես հոգու և մարմնի նորոգության միջոց, բաժանվեց կին դատապարտյալներին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս