loader
Ականի պայթյունից վիրավորված բարեկամավանցուն վիրահատել են

Ականի պայթյունից վիրավորված բարեկամավանցուն վիրահատել են

Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորված Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Միքայելյանը վիրահատվել է: Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Նոյեմբերյանի քաղաքապետարանից:

Նոյեմբերյանի Ն. Նասիբյանի անվան հիվանդանոցում կատարվել է վիրահատություն, որը բարեհաջող է ավարտվել:

Բարեկամավան համայնքի բնակչի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 15։00ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բնակիչ Արման Միքայելյանը։ Պայթյունի հետևանքով պոկվել է վերջինիս ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18։00-ի սահմաններում:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս