loader
ԱՆ պարզաբանումը՝ պայթյունի սպառնալիքի հեղինակի պահանջի վերաբերյալ

ԱՆ պարզաբանումը՝ պայթյունի սպառնալիքի հեղինակի պահանջի վերաբերյալ

Առողջական խնդիրների եւ դեղերի ձեռք բերման դժվարության պատճառաբանությամբ քաղաքացու կողմից կառավարության 3–րդ մասնաշենքում ռումբի ահազանգ կատարելու առնչությամբ առողջապահության նախարարությունը պարզաբանում է հետեւյալը.

Մարզային գրանցմամբ քաղաքացին ունի առողջական խնդիրներ, վիրահատվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Բուժման հետագա պատշաճ ընթացքը կազմակերպելու նպատակով, համաձայն միջազգային ուղեցույցների, քաղաքացուն նշանակվել է ԲՑԺ իմունոթերապիա, որի դեղերը, սակայն, ՀՀ-ում գրանցված չեն, չկան: Որպես փոխարինող միջոց նշանակվել են քիմիոպրեպարատներ:

Քաղաքացին դեղերի ձեռք բերման հարցով չի դիմել առողջապահության նախարարություն` ոչ «թեժ գծով», ոչ ընդունելության դիմումով, ոչ էլ նամակով` քարտուղարություն, գրանցման վայրի պոլիկլինիկա` եւս:

Առողջապահության նախարարությունը պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել քաղաքացուն, ինչի ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվել են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս