loader
Ապօրինի ծառահատում՝ Մարգահովիտ գյուղի հարակից անտառում

Ապօրինի ծառահատում՝ Մարգահովիտ գյուղի հարակից անտառում

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 26-րդ կմ-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի ծառայողները ծառայություն կատարելիս մարտի 15-ին՝ ժամը 23.55-ի սահմաններում, ստուգման են ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան` բեռնված մոտ 2 խմ փայտանյութով, որի ձեռք բերման վերաբերյալ ավտոմեքենայի վարորդը՝ 1987 թ. ծնված Նվեր Ղ.-ն, չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտարարել է, որ մարտի 15-ին Մարգահովիտ գյուղի մոտակա անտառից բենզասղոցի գործադրմամբ հատել է մեկ կանգուն ծառ և փայտանյութը բեռնել իր ավտոմեքենան՝ Թեղուտ գյուղ տեղափոխելու նպատակով:

Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ Վանաձորի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս