loader
Արցախ կատարած այցից հետո Քերոլայն Քոքսը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ

Արցախ կատարած այցից հետո Քերոլայն Քոքսը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա ղեկավարած HART բարեգործական կազմակերպության անդամներին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանը:

Նախագահը ջերմորեն ողջունել է բարոնուհուն և նրա գործընկերներին՝ նշելով, որ ուրախ է ընդունել հայ ժողովրդի լավագույն բարեկամներին: Բարոնուհին ներկայացրել է օրերս Արցախ կատարած այցից տպավորությունները, պատմել այնտեղ ունեցած հանդիպումների մասին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն արցախցիներին, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված նրա ջանքերը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս