loader
Արցախում քննարկել են ներքաղաքական իրավիճակը

Արցախում քննարկել են ներքաղաքական իրավիճակը

 Արցախի  հանրապետության Ազգային ժողովում  հունիսի 13-ին տեղի է ունեցել «Ներքաղաքական իրավիճակի մասին և խորհրդարանի անելիքները» օրակարգային հարցով ընդլայնված խորհրդակցություն՝  խորհրդարանի նախագահի, փոխնախագահի և խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Պատգամավորները կարևորել  են երկրի կայունության և անվտանգության պահպանումը և ընդգծել  հանրային հնչեղության հիմնահարցերի՝ օրինականության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում մատնանշվել են խորհրդարանական հարթակը նպատակային օգտագործելու առկա հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի դերակատարության բարձրացմանը վերաբերող՝ պատգամավորների կողմից մշտապես առաջադրվող հարցադրումներին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս