loader
Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է ժամկետային զինծառայող Համլետ Հրաչի Ավագյանին

Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է ժամկետային զինծառայող Համլետ Հրաչի Ավագյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս