loader
Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության 3 աշխատակից ազատման դիմում է գրել. պարզաբանում

Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության 3 աշխատակից ազատման դիմում է գրել. պարզաբանում

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված մամուլում հրապարակված լուրի հետ, թե առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել:

«Անդրադառնալով «Փաստ» թերթի այն տեղեկությանը, որ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել, նշենք, որ յուրաքանչյուր կառույցում կադրային շարժ միշտ էլ եղել է և կլինի:

Տեղեկացնում ենք, որ տվյալ պահին խոսքը վերաբերում է երեք աշխատակցի, որոնք աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն` չնշելով որևէ պատճառ:

Եվս մեկ անգամ լրատվամիջոցներին խնդրում եմ սեփական «ցանկությունները» և «մտահոգությունները» չկապել Արսեն Թորոսյանի հետ` չճշտելով հանգամանքների իսկությունը»:

Հիշեցնենք, որ «Փաստ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով երեկ աշխատանքից ազատման դիմում են գրել և մեկ այլ պետական կառույց են տեղափոխվել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս