loader
Արսեն Թորոսյան. Երեխաների շրջանում սուր-շնչառական վարակներով հիվանդացությունը նվազում է, իրավիճակը՝ կայունանում. տեսանյութ

Արսեն Թորոսյան. Երեխաների շրջանում սուր-շնչառական վարակներով հիվանդացությունը նվազում է, իրավիճակը՝ կայունանում. տեսանյութ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ներկայացրել է սուր-շնչառական վարակների մասին ցուցանիշները: Ա. Թորոսյանը տվյալներ է ներկայացրել՝ նշելով՝ իրավիճակը կայունանում է եւ հիվանդացության անկում է նկատվում: 

Այս պահին հանրապետության դպրոցներում եւ մանկապարտեզներում սուր-շնչառական վարակներով երեխաների բացակայությունը 2.4% է կազմում: Թորոսյանի խոսքերով՝ «Այսինքն՝ մոտ 400 հազարից 10 հազարից ավելի քիչ է բացակայությունը: 

Հետեւաբար, այն հայտարարությունները, թե՝ ամբողջ դպրոցներում բացակայում են, չեն համապատասխանում իրականությանը»: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ նկատվում է շտապօգնության՝ սուր-շնչառական դեպքերով կանչերի նվազում.«3-րդ օրն է, որ ծանր դեպքերը նվազում են: Վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացման թվի իջեցում կա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս