loader
Արտակ Մանուկյան. ՀՀ ԱԺ-ում աննախադեպ քաղաքական որոշում կայացվեց

Արտակ Մանուկյան. ՀՀ ԱԺ-ում աննախադեպ քաղաքական որոշում կայացվեց

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելիներս, ինչպես տեղյակ եք այսօր՝ ՀՀ ԱԺ-ում, աննախադեպ քաղաքական որոշում կայացվեց՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը (այս հանձնաժողովը ի թիվս այլոց պատասխանատու է բյուջետային օրենսդրություն և վերահսկողության, պետական բյուջեի, աուդիտի և հաշվեքննություն ոլորտները կարգավորող օրենքների համար) տրվեց Լուսավոր Հայաստանին։

Ասեմ, որ նշյալ հանձնաժողովի ղեկավարումը տրվում է ընդդիմությանը միայն շատ բարձր ժողովրդավարություն ունեցող երկրներում, ինչպիսիք են օրինակ՝ Շոտլանդիան, Էստոնիան և Գերմանիան։

Հ․Գ․ Ինքս ընդգրկված եմ լինելու այս հանձնաժողովում ու հույս ունեմ գործով ապացուցել ու արժանի լինել ընտրողների տված վստահությանը», նշել է պատգամավորը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս