loader
Արթուր Վանեցյան. Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից կառգրավվի 1 մլրդ 800 մլն դրամ

Արթուր Վանեցյան. Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից կառգրավվի 1 մլրդ 800 մլն դրամ

Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավելու են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երեւան» հիմնադրամից:

Արթուր Վանեցյանն ասաց, որ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումը աշխատանքներ է տանում այդ գումարները պետական բյուջե վերադարձնելու համար: «Այդ գումարները ենթակա են վերականգման պետական բյուջե: Տարոն Մարգարյանն ընդունել է որոշակի խախտումներ: Մի մասը նրա կողմից յուրացվել էր, մյուս մասի հիմքերն էլ սխալ էր նշվել»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս