loader
Ավտոմեքենան բախվել է բեռնատարին. 2 մարդ մահացել է, կա վիրավոր

Ավտոմեքենան բախվել է բեռնատարին. 2 մարդ մահացել է, կա վիրավոր

Նոյեմբերի 20-ին` ժամը 04:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի «Կոնտինենտալ» հյուրանոցային և ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ներսում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպս տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1982 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Գ. Մ.), ինչի հետևանքով  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք: Ուղևորներ Լ. Խ.-ն (ծնված 1988 թ.) և Ժ. Բ.-ն (ծնված 1950 թ.) տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լ. Խ.-ի դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով, իսկ Ժ. Բ.-ինը դուրս են բերել փրկարարները:

Փրկարարներն Ա. Բ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս