loader
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 25-ին՝ ժամը 07:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մ գլորվել ձորը: Պատահարի հետևանքով վարորդը (Ա.Հ., ծնված 1962 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս