loader
Ավտոմեքենան գլորվել է ձորը

Ավտոմեքենան գլորվել է ձորը

Փետրվարի 11-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Այգհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի բաժնից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այգհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes Viano» մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 300 մ գլորվել ձորը և բռնկվել, վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:26-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս