loader
Ավտոմեքենան ձիարշավարանի մոտ բախվել է կայանած բեռնատարին. կա տուժած

Ավտոմեքենան ձիարշավարանի մոտ բախվել է կայանած բեռնատարին. կա տուժած

Հունվարի 12-ին, ժամը 02:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ձիարշավարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի բաժնից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1993 թ.) բախվել է Շիրակի 39 հասցեում գտնվող ձիարշավարանի մոտակայքում կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին (վարորդը՝ Դ. Մ.): Բախման հետևանքով Ս. Հ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս