loader
Ավտոմեքենան մոտ 3 մ սահել է ձորը

Ավտոմեքենան մոտ 3 մ սահել է ձորը

Հունվարի 10-ին, ժամը 10:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան մոտ 3 մ սահել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի բաժնից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Փրկարարները «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Տ., ծնված 1996 թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել ավտոքարշակին

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս