loader
Ծեծկռտուք՝ դպրոցում. 2 աշակերտ վնասվածք են ստացել

Ծեծկռտուք՝ դպրոցում. 2 աշակերտ վնասվածք են ստացել

Ապրիլի 23-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի աշակերտները միմյանց հետ վիճաբանում են: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Նույն օրը՝ ժամը 13.10-ին, ոստիկանները դպրոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն են ներկայացրել 8 և 9-րդ դասարանների տասը աշակերտի:

Պարզվել է, որ դպրոցում վիճաբանության ժամանակ 8 աշակերտ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 2 աշակերտի՝ պատճառելով վնասվածքներ: 

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս