loader
Չգիտեմ, ի՞նչ պռացեդուրա պիտի լինի, որ փրկի Հայաստանի N1 մեղադրյալին. Տիգրան Պասկևիչյան

Չգիտեմ, ի՞նչ պռացեդուրա պիտի լինի, որ փրկի Հայաստանի N1 մեղադրյալին. Տիգրան Պասկևիչյան

Հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չեմ հիշում՝ ո՞ր թվականին էր, բայց Քոչարյանն արդեն Արցախում չէր։ «Հայաստան» հիմնադրամի հերթական ծրագրի ավարտն էր։

Հա, կարծեմ ԼՂ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու առաջին հատվածներից մեկի բացումը՝ Այգեստանի (Բալուջա) խաչմերուկում։ Գագիկ Հարությունյանը երկար-բարակ խոսեց, հետո Քոչարյանն ու խոսքի ավարտին՝ դառնալով Պարգեւ Սրբազանին, ասաց. «Դե, պռացեդուռադ արա, գնանք»։

Սրբազանի դժգոհ հայացքն էսօր էլ հիշողությանս մեջ է։ Պռացեդուռան ճանապարհի օրհնությունն էր. «… պահպանիչ եւ յոյս հաւատացելոց…, զգործս ձեռաց մերոց…» եւ այլն։

Հիմա չգիտեմ՝ էդ ի՞նչ պռացեդուրա պիտի լինի, որ փրկի Հայաստանի N1 մեղադրյալին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս