loader
Դ. Տոնոյանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Դ. Տոնոյանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարող տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին և ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Ինչպես տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, մասնավորապես` ԵՄ ուսումնավարժական ծրագրերում զինվորական անձնակազմ ընդգրկելու և ԵՄ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հնարավորությունները: Զրուցակիցները նշել են այս գործընթացի իրականացման համար համապատասխան միջազգային իրավական դաշտի մշակման կարևորությունը:

Հյուրերի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը` նշելով, որ ներկայումս լարվածությունը որոշակիորեն նվազել է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս