loader
Դասասենյակներում ապահովել բավարար ջերմաստիճան. Գնել Սանոսյանի հորդորը

Դասասենյակներում ապահովել բավարար ջերմաստիճան. Գնել Սանոսյանի հորդորը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր չնախատեսված այց է կատարել Գավառի թիվ 5 հիմնական դպրոց՝ դասասենյակներում սենյակային ջերմաստիճանները ստուգելու նպատակով: Այցի մանրամասներն ու տված հանձնարարականենրի մասին նա գրել է FaceBook-ի իր էջում.

«Դասասենյակներում առկա ջերմաչափերը նորմատիվին մոտ ջերմաստիճան էին ցույց տալիս:

Եվ այցելած դպրոցի, և մյուս դպրոցների տնօրինությանը, ևս մեկ անգամ հորդորում եմ, պատշաճ կերպով կազմակերպել ջեռուցումը, դասասենյակներում ապահովել բավարար ջերմաստիճան, որպեսզի դասաժամերն անցնեն անխափան: Ըստ անհրաժեշտության, համապատասխան աշխատակիցներին հանձնարարել ջեռուցման միացումներն ավելի վաղ ժամերի կազմակերպեն»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս