loader
Դաշնակցությունն այլևս չի տարբերվում ֆեյսբուքյան ֆեյքերից. Հարութ Ուլոյան

Դաշնակցությունն այլևս չի տարբերվում ֆեյսբուքյան ֆեյքերից. Հարութ Ուլոյան

Հարութ Ուլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դաշնակցությունն այլևս չի տարբերվում ֆեյսբուքյան ֆեյքերից: ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն Արցախում ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ ներկայիս իշխանություններն անընդունելի են համարում, թիրախավորում և վարկաբեկում են հայկական բանակը, հայկական ազգային եկեղեցին, հայկական ազգային կուսակցությունները, կազմակերպված Սփյուռքը, ազգային արժեհամակարգը:

Անտեսելով «մեղադրանքների» իսկության հարցը, չպարզաբանված հարցը մնում է այն, թե «հայկական ազգային կուսակցություններ» ասելով ՀՅԴ ներկայացուցիչն հատկապես ո՞ր կուսակցություններին նկատի ունի և ի՞նչ չափանիշներից ելնելով են այդ կուսակցությունները, ի տարբերություն մյուսների, «ազգային» հորջորջվում:

Հ.Գ. ՀՅԴ-ն Արցախում ժողով է գումարել և հայաստանյան ներքաղաքական խնդիրներ է քննարկում: 2015թ-ի այս օրերին, երբ Արցախ մտնելիս «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստներին ծեծի էին ենթարկել, նույն ՀՅԴ-ն, Հայաստանի տեսանկյունից, Արցախը համեմատելով Ֆրանսիայի հետ, հայտարարել էր, թե «Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ գնաք Ֆրանսիայում քաղաքական պայքար սկսեք», հավելելով` «Եթե մի ճանապարհ ենք որդեգրել, որ ԼՂ-ն անկախ պետություն է, կեսից եկեք չփոխենք մեր տրամաբանությունը:

Կամ ընդունում ենք, որ կա անկախ պետություն, կամ չկա: Եթե կա, պատասխան պետք է տանք միջազգային հանրության առաջ: Եթե չկա, ջուր ենք լցնում Ադրբեջանի ջրաղացին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս