loader
Դավիթ Տոնոյանն առաջարկել է քննարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցանման հնարավորությունները

Դավիթ Տոնոյանն առաջարկել է քննարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցանման հնարավորությունները

 Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ընդունեց Աֆղանստանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամին։ Նախարարները քննարկեցին տարածաշրջանային զարգացումները, երկրում ատեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, հայ խաղաղապահների առաքելության և այլ հարցեր։  Այս մասին հայտնում են ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչութունից:

Դավիթ Տոնոյանը առաջարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցանման հնարավորությունները և հումանիտար համագորղակցության խորացումը։
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար։ Թարիք Շահ Բահրամին իր հերթին շնորհակալություն հայտնեց Դավիթ Տոնոյանին այցի ինչպես նաև հայ խաղաղապահների առաքելության համար։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս