loader
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարարի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարարի հետ

Մոսկվայում երեկ կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։ Այն ներառում է շուրջ երկու տասնյակ միջոցառումներ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, կապի, կապիտալ շինարարության, ռազմատեխնիկական համագործակցության և մի շարք այլ ոլորտներում։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև բարձր մակարդակի փոխայցելություններ կազմակերպելու ուղղությամբ։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս