loader
Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն մարտի 22-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին, մասնավորապես, տեղեկացրել է վերջին շրջանի օպերատիվ իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին: Դեսպան Կասպիչիկն իր հերթին Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացի առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս