loader
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդյունավետ երկխոսության հույս են հայտնել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդյունավետ երկխոսության հույս են հայտնել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա), Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Միլանում կայացած հանդիպման արդյունքում համաձայնության են եկել շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և երկարատև խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքները:

Համանախագահող երկրները ողջունել են հրադադարի խախտումների և զոհերի մասին հաղորդումների նշանակալի նվազումը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ սեպտեմբերին Դուշամբեում կայացած հանդիպման ֆոնին: Նրանք կոչ են արել կողմերին շարունակել հավատարիմ մնալ այնտեղ ընդունված պայմանավորվածություններին և հստակ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար:

Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բարձր մակարդակի և արդյունավետ երկխոսության հույս են հայտնել, որը կզարգացնի մոտ ապագայում հակամարտության արդար և երկարատև կարգավորման վերականգնման հնարավորությունը:   

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը խաղաղ կարգավորման առաջխաղացման շուրջ ակտիվորեն աշխատելուն: Վերջիններս պայմանավորվել են հանդիպել 2019-ին՝ ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Նրանք ընդգծել են համանախագահող երկրների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական 
ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ներգրավվածությունն ու բարեխիղճ միջնորդական ջանքերը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս