loader
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փոսային նորոգման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փոսային նորոգման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի 1-ից մեկնարկած փոսային նորոգման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Պատճառը վերջին օրերի տեղումնառատ եղանակն է, որի պայմաններում հնարավոր չէ աշխատանքի անհրաժեշտ որակ ապահովել։ Ասֆալտբետոնի խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին, քանի որ անձրևի կամ ձյան դեպքում հնարավոր չէ պահպանել այն չափորոշիչները (խառնուրդի համապատասխան ջերմաստիճանը, խտացումն ու կպչողականությունը), որոնք անհրաժեշտ են որակով նորոգում կատարելու համար։ 

Մի շարք տարածաշրջաններում, որտեղ այս օրերին ձյուն է տեղում, կատարվում են նաև ձնամաքրման և ճանապարհների մշակման աշխատանքներ։

Եղանակի բարելավումից հետո փոսային նորոգման աշխատանքները անմիջապես կվերսկսվեն։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս