loader
Էմիլ Տարասյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

Էմիլ Տարասյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով Էմիլ Տարասյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.

Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատելով նրան Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից», հայտնում են նախագահի աշխատակազմի հասարայակայնության հետ կապերի բաժնից:

Էմիլ Տարասյանի կենսագրությունը

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1976 թ. 3 մարտի,  ք. Երևան

Կրթություն
1992 -1997 թթ. – Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

1999 – 2001թթ. – ՀՀ պետական կառավարման դպրոց, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում

2004-2007թթ. – Գիտությունների ազգային ակադեմիա, ասպիրանտ

Աշխատանքային գործունեություն
1999-2000 թթ. – ՀՀ սեփականաշնորհման նախարարություն, լուծարման բաժին, առաջատար մասնագետ

2000-2002 թթ. – ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն, պետական գույքի կառավարման քաղաքականության վարչություն, գլխավոր մասնագետ

2002-2008 թթ. – ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչություն, վարչության պետ

2008 թ.  –  ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար

2008-2014 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար

2014 թ. հուլիսի 9-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ                                      

1997 – 1998 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում

ՀՀ նախագահի 2012թ. հունվարի 19-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

10 գիտական աշխատությունների հեղինակ է

Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս