loader
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի երկու անդամ վայր են դրել մանդատները

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի երկու անդամ վայր են դրել մանդատները

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Սուրեն Գալստյանը և Կարեն Անտաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս մասին Երևանի ավագանու նիստից առաջ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի և 2019 թվականի մարտի 12-ի արձանագրությունների համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին»,- տեղեկացրեց քաղաքապետը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս