loader
Երևանում տեղի է ունեցել քարաթափում. փրկարարները դեպքի վայրում են

Երևանում տեղի է ունեցել քարաթափում. փրկարարները դեպքի վայրում են

Հունվարի 15-ին՝ ժամը 08:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սարի Թաղ բարձրացող հատվածում (Խորենացու փողոցում) տեղի է ունեցել քարաթափում, առկա է այլ թուլացած քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոտ 40 կգ բազալտե քարը պոկվել և ընկել է արգելապատնեշի վրա, առկա է այլ քարերի թափվելու վտանգ:

Վտանգ ներկայացնող քարերն ապամոնտաժելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա և մասնագետ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս