loader
Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար

Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»,- նշված է հրամանագարի մեջ:

Նշենք, որ Գեղամ Գևորգյանը «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» տնօրենն է:  Նա 1,5 մլն դրամ աշխատավարձ էր ստանում: Վերահսկիչ պալատը նախորդ տարի ստուգումներ էր կատարել Գևորգյանի ղեկավարած հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի և այլ միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացված ֆինանսների օգտագործման մասով և հանգել է եզրակացության, որ, ընդհանուր առմամբ, ԳԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ և չի ապահովել 2017 թ. համար նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը:

Մասնավորապես, կոոպերատիվների հետագա գործունեության և գույքի նպատակային շահագործման մոնիթորինգ չի իրագործվել, չեն ներդրվել շահառուների կողմից ծրագրի միջոցով ձեռք բերված գույքի օգտագործմամբ ունեցած արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համակարգեր և ընթացակարգեր, ինչի հետևանքով ԳԾԻԳ-ը հնարավորություն չի ունեցել գնահատելու ծրագրի կատարման արդյունավետությունը և օգտավետությունը: ՎՊ ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ գյուղ. կոոպերատիվների գործունեությունը կրում է ձևական բնույթ, և դրանք ստեղծվել են ոչ թե ռեսուրսների համատեղմամբ միասնական և արդյունավետ գործունեություն իրականացնելու, այլ գյուղտեխնիկա ունենալու համար: ՎՊ-ն փաստում է, որ վարկային միջոցներն օգտագործվել են անարդյունավետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս