loader
Գեղարքունիքի մարզի և «Ռոյալ Ֆռոնտի» միջև կնքվել է արձանագրություն. ֆոտոշարք

Գեղարքունիքի մարզի և «Ռոյալ Ֆռոնտի» միջև կնքվել է արձանագրություն. ֆոտոշարք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Աշխատանքային այցով (փետրվարի 8֊11) գտնվում էի Արաբական Միացյալ Էմիրություններում։
Հրավերը ստացել էի Դուբայում գործող «Ռոյալ Ֆռոնտ» ներդրումային ընկերության տնօրենի կողմից։

Բազմաթիվ հանդիպումներ ունեցա, այդ թվում չինական մի ընկերության ներկայացուցչի հետ, ովքեր մասնագիտացված են այլընտրանքային էներգետիկայի ոլորտում (Քամի, արև)։

Համագործակցության մի շարք ծրագրեր կան, հատկապես գյուղատնտեսության, այլընտրանքային էներգետիկայի, զբոսաշրջության, ջրի արտահանման ոլորտներում։

Պարոն Սինա Ֆաթթահիի հետ կնքեցինք համատեղ արձանագրություն՝ Գեղարքունիքի մարզի և «Ռոյալ Ֆռոնտի» միջև հետագա համագործակցության խորացման նպատակով»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս