loader
Համապետական շաբաթօրյակը՝ ԱԻ նախարարությունում

Համապետական շաբաթօրյակը՝ ԱԻ նախարարությունում

Մարտի 23-ին «Մաքուր Հայաստան» համահայաստանյան շաբաթօրյակի շրջանակներում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ակտիվ մասնակցում են մաքրման և բարեկարգման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Իրականացվում է ծառատունկ, հուշարձանների և կամուրջների լվացման, հատուկ պահպանության օբյեկտների, դժվարանցանելի վայրերի՝ կամուրջներին հարող լանջերի, սելավատարերի մաքրման աշխատանքներ: Կիրառվում է հատուկ նշանակության տեխնիկա:

Նախարարության տարածքում վաղ առավոտվանից մեկնարկել են բարեկարգման աշխատանքները, որոնց մասնակցում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը շրջեց նախարարության տարածքով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, լսեց երկրով մեկ իրականացվող գործողությունների մասին զեկույցը, մասնակցեց ծառատունկին և տնկեց իր բաժին եղևնին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս