loader
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Գավառի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում:

Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: 

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս