loader
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում

Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի լուրով` ըստ որի, Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում` կենդանի դոնորից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրադարձությունը, նաև հետաքրքրվել, թե ի՞նչ ընթացքում է սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը:

Նախարարը պատասխանել է, որ վերջին տվյալներով 85 պացիենտի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել, որից 60-ը առողջացումով դուրս են գրվել:

«Համարում ենք, որ ծրագիրը կարիք ունի ընդլայնվելու՝ այլ բժշկական կենտրոններ, նաև մարզային բժշկական կենտրոններ ընդգրկելու, ինչը մասնագետների օգնությամբ կփորձենք մյուս տարվանից կատարել: Այսինքն՝ դա համարում ենք շատ հաջողված ծրագիր»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս