loader
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի երրորդ դեպքը

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի երրորդ դեպքը

Հայաստանում երեկ արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված երրորդ դեպքը` Հայաստան ժամանած Վրաստանի քաղաքացու մոտ, ով համաճարակաբանական կապ ունի մարտի 6-ին լաբորատոր հաստատված կարմրուկով հիվանդի հետ և վարակվել է սերտ շփումից: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Այս պահին կա ևս մեկ կասկածելի դեպք` Իրանի քաղաքացու մոտ, ով զբոսաշրջիկ է և ժամանել է Վրաստանից:

Հիշեցնում ենք, որ հիվանդներն ունեցել են բավականին լայն շփման շրջանակ՝ հիվանդության կլինիկական ախտանշանների և բարձր վարակելիության շրջանում: Կրկին հորդորում ենք հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր չունեն կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստումներ կամ պատվաստումային կարգավիճակն անհայտ է, դիմել տեղամասային պոլիկլինիկաներ և պետական պատվերի շրջանակներում պատվաստվել կարմրուկի դեմ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս