loader
Հայկ Մարությանի որոշմամբ ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն պարգևատրվել է ոսկե մեդալով

Հայկ Մարությանի որոշմամբ ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն պարգևատրվել է ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն պարգևատրվել է ոսկե մեդալով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.

Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների համար «Արարատ 73» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- ասված է որոշման մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս