loader
ՀՀ կարմիր գրքում գրանցված այծ են որսացել

ՀՀ կարմիր գրքում գրանցված այծ են որսացել

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ՝ մարտի 2-ին՝ ժամը 18:30-ին, ոստիկանության Մեղրիի բաժին են հրավիրել 1966 թ. ծնված Սամսոն Գ.-ին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սամսոն Գ.-ն, 1987 թ. ծնված Արտյոմ Մ.-ի հետ, 2018 թ. դեկտեմբեր ամսվա վերջերին որս անելու նպատակով գտնվել են Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի հարակից «Ուխտաքար կոչվող» տարածքում, որտեղ Արտյոմ Մ.-ն իր մոտ եղած հրազենով որսացել է ՀՀ կարմիր գրքում գրանցված, որսն արգելված վայրի այծ, որի միսը կիսել են: Սամսոն Գ.-ն ներկայացրել է նշված որսի մսի՝ իրենց տանը մնացած, դեռևս չօգտագործված մասը: 

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս